Դեկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի և նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ երթ է կազմակերպվել Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի դեսպանատներ, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչություն։ Երթի ընթացքում Գեղամ Ստեփանյանը նամակներ է փոխանցել դեսպաններին՝ ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ կոչ անելով նրանց քայլեր ձեռնարկել ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ։ Երթին մասնակցել և ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանները՝ Արման Թաթոյանը, Լարիսա Ալավերդյանը և Յուրի Հայրապետյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի նամակը ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և ԵՄ դեսպաններին