Human Rights Ombudsman of the Republic of Artsakh

Ru The Human Rights Ombudsman is an independent and autonomous public official who implements the rules and procedures for the protection of human rights and fundamental freedoms which are being, or have been, violated by state and local governmental bodies, as well as their officials, elected or otherwise.

LATEST UPDATES

Կարդալ Ավելին

FREQUENTLY ASKED QUESTIONS

  • Ո՞վ է Պաշտպանը:

    Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

  • Ի՞նչ տեսակի բողոքներ են ենթակա Պաշտպանի քննարկմանը:

    Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝

    1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները.

    2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները:

  • Ի՞նչ մեխանիզմներով է Պաշտպանն իրականացնում իմ իրավունքների պաշտպանությունը:

    Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

    1) բողոքը քննարկման ընդունելու մասին.

    2) բողոքը չքննարկելու մասին.

    3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.

    4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:

    Բողոքի քննարկման արդյունքում մարդու իրավունքների և ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում՝ Պաշտպանն առաջարկում է  տվյալ խախտումը կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին վերացնել թույլ տրված խախտումները: Պաշտպանը նաև նշում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:

  • Ովքե՞ր կարող են դիմել Պաշտպանին:

    Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Պաշտպանին՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում:

  • Կարո՞ղ եմ Պաշտպանին դիմել այլ անձի իրավունքների պաշտպանության համար:

    Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

    Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ օրինական ներկայացուցիչները, օրենքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբանները:

  • Ի՞նչ ժամկետներում կարող եմ դիմել Պաշտպանին:

    Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին: Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները:

See All