Հունիսի 1-ին ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի (Фонд развития поддержки русско-армянских гуманитарных инициатив «Наследие и Прогресс») նախաձեռնությամբ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում կազմակերպվել է մանկական միջոցառում, որին մասնակցել են ավելի քան 700 երեխաներ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված ընտանիքներից, Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից, Արցախի ռուսական համայնքից, ինչպես նաև Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի սաները։
Երեխաներին զվարճացնելու և նրանց օրը էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար միջոցառման տաղավար են այցելել մուլտհերոսներ, ինչպես նաև կազմակերպվել նրանց համար հատուկ նախատեսված քաղցրավենիքներով հյուրասիրություն:
«Արցախի երեխաների՝ հատկապես բռնատեղահանված երեխաների հոգեբանական կայունության վերականգնման համար խիստ անհրաժետ են նման միջոցառումները, որոնք գոնե մի քանի ակնթարթ հեքիաթային առօրյա են պարգևում երեխաներին։ Ցավոք սրտի պատերազմի հետևանքները ամենաբացասական ազդեցությունն ունենում են հենց երեխաների վրա, ու յուրաքանչյուրիս պարտականությունն է մեր գործողություններով թև ու թիկունք լինել մեր երեխաներին, անել այնպես, որ հաղթահարեն պատերազմի թողած վերքերն ու վայելեն անհոգ մանկություն։ Ես շնորհակալ եմ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամին Արցախի երեխաներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և նման գեղեցիկ նախաձեռնություններով հանդես գալու համար։ Մենք մշտապես պատրաստակամ ենք աջակցել նմանատիպ միջոցառումներին», - Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան։
Հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը, ով անմիջական մասնակիցն է այս միջոցառմանը, նշել է. «Երեխաների պաշտպանության միջազգային օրը մենք մտածում ենք մեր երեխաների մասին՝ ինչպե՞ս են նրանք այսօր ապրում, ի՞նչ ապագա է նրանց սպասվում և ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի նրանք մեծանան հաջողակ և արժանի զավակներ իրենց երկրի համար։ Հիմա աշխարհում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, այդ իսկ պատճառով հիմա դա առավել քան ակտուալ է։
Մենք իսկապես ուզում ենք, որ Արցախի մանուկները զգան, որ իրենց մասին հոգ են տանում և սիրում են իրենց։ Տա Աստված, որ իրենք այլևս երբեք կյանքում կորուստներ և պատերազմներ չվերապրեն։ Նրանք առավել քան արժանի են ունենալու երջանիկ մանկություն, զարգացման ու բարգավաճման հույսերի իրականացում։ «Ժառանգություն և առաջընթաց» հիմանդրամի անունից շնորհավորում եմ Արցախի բոլոր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ, ցանկանում եմ անամպ երկինք, առողջություն և բարեկեցություն»։
The Human Rights Defender’s Staff has published an English fact-sheet on the problems related to the supply of bread to the population in the humanitarian disaster situation create......
2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Ա......
According to the information received by the Human Rights Defender's Office and the research conducted by its Staff, a resident of Stepanakert, K. Hovhannisyan, born in 1983, died ......