Խախտված իրավունքների պաշտպանությամբ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքում գտնվող կազմակերպության աշխատակիցները, որոնք 2022 թվականի հունվար ամսից հիմնական աշխատավայրում պարապուրդում գտնվելու աշխատանքային օրերի համար Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով չեն վարձատրվել: Նշվածի վերաբերյալ իրավասու պետական մարմինների հետ Պաշտպանի իրականացրած աշխատանքների շնորհիվ վերականգնվել են դիմումատուների իրավունքները՝ նրանք վարձատրվել են 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար պարապուրդում գտնվելու աշխատանքային օրերի համար:
Офис Защитника прав человека опубликовал информационный бюллетень на английском языке о проблемах, связанных с поставкой хлеба населению в создавшейся в Арцахе катастрофической гум......
2023 թվականի օգոստոսի 21-ին Արցախի Հանրապետության քաղաքացի Դավիթ Մինասյանը «Facebook» սոցիալական ցանցի իր կողմից վարվող նույն անվամբ օգտահաշվով հրապարակել է գրառում այն մասին, որ Ա......
Согласно информации, полученной Офисом Защитника прав человека (ЗПЧ), и исследованиям, проведенным аппаратом ЗПЧ, было установлено, что житель Степанакерта, К. Ованнисян 1983 г.р.,......