Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց պետական աջակցության միջոցառումների մասին տեղեկագիր

08 ИЮНЯ 2021, Пресс релизы

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է պատերազմի հետևանքով տուժած անձանց պետական աջակցության միջոցառումների մասին տեղեկագիր։

Տեղեկագրում  պարզեցված եղանակով  ներկայացված  են աջակցության թվով 10 միջոցառումների տրամադրման կարգն ու պայմանները։

Միջոցառումների պայմանների փոփոխման կամ նոր միջոցառումների գործարկման դեպքում տեղեկագիրը պարբերաբար կթարմացվի։

Տեղեկագրում նշված աջակցության միջոցառումներից օգտվելը դառնում է անհնարին  պետական լիազոր մարմնի պատճառով կամ ընդհանրապես, եթե կարծում եք, որ Ձեր իրավունքները խախտվել են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կամ հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից, ապա կարող եք դիմել Պաշտպանին: