ՄԻՊ-ի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջազգային ֆորում

15 ՄԱՐՏ 2022, Հաղորդագրություններ

Մարտի 15-ին Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Պատերազմ, մարդու իրավունքներ և սոցիալական աշխատանք» խորագրով միջազգային ֆորումը:

Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

Պաշտպանն իր ելույթում ընդգծել է սոցիալական աշխատողի կարևոր դերը և նշել, որ թե´ Մարդու իրավունքների պաշտպանի, թե´ սոցիալական աշխատողի առաքելությունների կենտրոնում մարդասիրության գաղափարն է:

Գ. Ստեփանյանը մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախում պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրները, մասնավորապես` խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության իրացման հարցում:

Համաժողովին մասնակցել են սոցիալական աշխատողներ տարբեր երկրներից, ՀՀ-ից և Արցախից, ԵՊՀ պրոֆեսորա-դասախոսական կազմի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: