Մարտի 4-ին Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպաններ Գեղամ Ստեփանյանն ու Քրիստիննե Գրիգորյանը այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք։
Պաշտպանները տեղում ծանոթացել են ադրբեջանական կողմից սահմանամերձ բնակավայրերի բնականոն կյանքը խաթարելու, բնակիչների նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու ու խուճապ ստեղծելու միտված գործողությունների մանրամասներին և համայնքի բնակիչների խնդիրներին։
Նույն օրը Պաշտպաններն այցելել են տեղահանված անձանց ժամանակավոր բնակության վայրերից մեկը, ծանոթացել բնակիչների պայմաններին ու խնդիրներին, ջերմ զրույցներ ունեցել ընտանիքների հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսե......