Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ստեփանակերտում հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։
Կարևորելով ՄԻՊ պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի առաջին պաշտոնական այցն Արցախ՝ Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է երկու հաստատությունների միջև ձևավորված բարձր մակարդակի համագործացկությունն ու վստահություն հայտնել փոխգործակցության հետագա զարգացման հարցում։
Պաշտպանները քննարկել են մի շարք ուղղություններում ծրագրվող աշխատանքները՝ շեշտելով կառույցների ողջ պոտենցիալը Արցախում և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակ ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների ոտնահարման ուղղությամբ փաստերի հավաքագրման և միջազգային հարթակներում դրանք ներկայացնելու ուղղությամբ աշխատանքների շարունակականության կարևորությունը։
Այնուհետև Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշպանի ուղեկցությամբ ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի, ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի և խորհրդարանական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավար կազմի և ԱՀ Գլխավոր դատախազի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և արցախյան կառույցների միջև համագործակցության ուղղություններն ու օրակարգային մի շարք հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսե......