Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ

14 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2021, Հաղորդագրություններ

Սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտ քաղաքում գործող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզ:

Այցի  ընթացքում ծանոթացել են  նորաբաց մանկապարտեզի շենքային պայմաններին, ապա հատուկ անդրադարձ է կատարվել  երեխաների մաքրության, առողջության պահպանման, սննդի առնչվող և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև անձնակազմի՝ երեխաների հանդեպ ցուցաբերվող անհատական  վերաբերմունքին։

Տնօրինության  կողմից բարձրաձայնվել են մի շարք հարցեր կապված մանկապարտեզի խաղահրապարակի բացակայության, խաղալիքների  և հետաքրքրաշարժ խաղերի սակավության հետ։

Հանդիպման ավարտին ՄԻՊ ներկայացուցիչները նշել են, որ իրենց լիազորությունների շրջանակներում փորձելու են բարձրաձայնված խնդիրները ներկայացնել պետական լիազոր մարմիններին՝ հետամուտ լինելով դրանց կարգավորման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկմանը: