Պաշտպանն ընդունել է «Հելո թրասթ» կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավարին

06 ՓԵՏՐՎԱՐ 2020, Հաղորդագրություններ

Պաշտպան Արտակ Բեգլարյանը փետրվարի 6-ին ընդունել է «Հելո թրասթ» միջազգային մարդասիրական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրեթին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր: Պաշտպանը նշել է, որ «Հելո թրասթ» կազմակերպությունը կարևորագույն մարդասիրական առաքելություն է իրականացնում Արցախում՝ փրկելով բազմաթիվ կյանքեր և բարենպաստ պայմաններ ապահովելով սոցիալ-տնտեսական գործունեության համար:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է ականազերծման աշխատանքներում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներգրավվածության կարևորությունը՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը երախտապարտ է բոլոր աջակիցներին:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցության հեռանկարները՝ պայմանավորվելով կոնկրետ հարցերի շուրջ: