ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են կատարում համայնքներ

25 OCTOBER 2022, Press Releases

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են կատարել ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Մյուրիշեն, Նոր Շեն և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն, Շոշ համայնքներ:

Այցերի նպատակն է արձանագրել 2020 թվականի պատերազմի հետևանքով շփման գծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակավայրերում առկա անվտանգային խնդիրներն ու բնականոն կյանքի կազմակերպման խոչընդոտները։ ՄԻՊ հաստատության կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ քաղաքացիական բնակավայրերի մերձակա հատվածներում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ուղիղ սպառնալիք է քաղաքացիական բնակչության իրավունքների և անվտանգության համար և խաթարում է մարդկանց բնականոն կյանքը հարազատ բնակավայրերում։

Այցերի արդյունքներն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվող հերթական արտահերթ զեկույցում։