ԱՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը մասնակցել է կլոր սեղան-քննարկմանը

02 OCTOBER 2021, Press Releases

Հոկտեմբերի 1-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, մշտադիտարկման, վերլուծական և հետազոտական բաժնի պետ Մարինա Սիմոնյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Պաշտպանության բանակում կանանց ներգրավվածության խթանումը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Միջոցառման նպատակն էր քննարկել կանանց զինվորական ծառայության առնչվող հարցերը և նախորոշել պաշտպանության բանակում կանանց զինվորական ծառայության առավել արդյունավետ ուղղությունները, խթանել բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում նրանց մասնակցությունը:

Քննարկման ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչը՝ որպես զեկուցող, ներկայացրել է կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովման ու պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև հանդես  եկել  կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկություններով, որոնց կիրարկումն  էապես կնպաստի ԶՈՒ-ում  զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը: